Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Կիևում գտան ու «պատժեցին» մեղավորին

Կիևում գտան ու «պատժեցին» մեղավորին
09.12.2013 | 15:21

Կեսգիշերին ՈՒկրաինայի ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ այսօր որոշիչ օր է երկրի համար՝ ցուցարարներին կոչ անելով չհեռանալ Անկախության հրապարակից: Եվրամայդանն ընդլայնել է սահմանները, վրանների թիվն ավելացել է, ցուցարարները բարիկադներ են կառուցել: Երեկ երեկոյան ընդդիմադիրները մեծ ոգևորությամբ և բացականչությունների ներքո տապալեցին Կիևի Շևչենկոյի բուլվար կենտրոնական պողոտայում 1946 թվականին տեղադրված Լենինի գրանիտե արձանը: Այս իրադարձությունը որակվեց «կոմունիզմի ապամոնտաժում»: ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրի ներքաղաքական զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Վաղը Եվրախորհրդարանում հրավիրված է քննարկում Վիլնյուսյան գագաթաժողովի արդյունքների և ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Դիտվել է՝ 1167

Մեկնաբանություններ